
2 Իրադարձություններ, որոնք ցույց են տալիս՝ Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից. «Հրապարակ»

«Երեկ 2՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, սակայն խորքում փոխկապակցված իրադարձություն գրավեցին մեր ուշադրությունը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Առաջինը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցն էր «Ասեկոսե» կայքին, որտեղ նա թեև առանձնապես նոր բաներ չէր ասել, բայց, խոսելով Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, ընդգծել էր «բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև» տարբերակում դնելու անհրաժեշտությունը, քանի որ «երկու կողմերն էլ այդ 2 տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն», ինչը դժվարացնում է կարգավորումը:
«Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել էր Ջոն Հեֆերնը՝ դա համարելով խնդրի կարգավորման բանալին: Մյուս ուշագրավ իրադարձությունը թուրքական մամուլում հայտնված լուրերն էին՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին:
Թուրքական Taraf պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Էրդողանը հրահանգել է մինչև սեպտեմբեր սահմանը բացել: Ինչո՞վ են այս երկու իրադարձությունները նշանակալի. սրանք խոսում են այն մասին, որ Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։