Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է. «Հրապարակ»

«Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում և անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ի դեպ, բավական փոխվել է նաև ՀՅԴ-ի պահվածքը, որն ի սկզբանե կողմ էր բարեփոխումներին: Իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը, թեկուզ ամենակոշտ «ռետորիկայով», «ոչ» ասի, սակայն մասնակցի գործընթացին:

Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է, հաճախ են նրան «կանչում, մշակում», թե՝ եղբայր, դե՞մ ես, հրապարակավ, որպես իրավաբան, արտահայտվի: Ջհանգիրյանը, մեր տեղեկություններով, ասում է` հը-ը: Սակայն երբեմն-երբեմն փոքրիկ ժեստեր է անում խնդրարկուներին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031