Իրաքը չափազանց խոստումնալից շուկա կարող է դառնալ մեզ համար. «ՀԺ»

«Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին»- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Նորանշանակ դեսպանը վերջին շրջանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր ու փաստորեն մասնագիտացել է թեժ կետերում դիվանագիտական աշխատանքի գործում:

Ներկայումս Իրաքը գտնվում է Սիրիական սցենարի շեմին, քանի որ արմատական ISIS խմբավորումը զինված ապստամբության միջոցով գրավել է Իրաքի մի շարք շրջաններ, իսկ իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, և չի բացառվում, որ առաջիկայում մենք նոր պետություն կտեսնենք տարածաշրջանում:

Կարևոր է նշել, որ վերջին շրջանում Իրաքը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար, մեր երկրից արտահանվող ապրանքների երեք տոկոսը հենց Իրաք էր տարվում: Նախորդ տարի մոտ 50 միլիոն դոլարի ապրանք է ՀՀ-ից արտահանվել այդ երկիր, և այն չափազանց խոստումնալից շուկա կարող է դառնալ մեզ համար»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս