Զարուհին կրկին կստանձնի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը. «Իրատես դե ֆակտո»

««Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով.

««Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անգամ որոշ կուսակցականների մոտ գանգատվել է, թե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհու «սանձերը քաշի», այլապես նա իրեն ավելորդ շատ բաներ է թույլ տալիս, ինչը խաթարում է քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

Սակայն Ռուբեն Հակոբյանը, թերևս, սխալվում է, մտածելով, թե կուսակցության ղեկավարն ի վիճակի է լռեցնելու ԱՄՆ-ում դիրքային «Փորձառություն» ձեռք բերած Զարուհի Փոստանջյանին: Վերջինս մտադիր է ստանձնելու խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ դրան նա կհասնի Ռուբեն Հակոբյանի «ինքնակամ» հրաժարականից հետո, ինչպես եղավ նախկինում»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031