Հովիկ Աբրահամյանը չգիտի՝ Ռոբերտ Քոչարյանը կմիանա՞ Վարչապետների ակումբին. «ՀԺ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Մանուկյանն արդեն իսկ համաձայնել են մասնակցել իր նախաձեռնած Վարչապետների ակումբի աշխատանքներին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է ակումբի աշխատանքներին, Աբրահամյանը պատասխանել է լռությամբ։ Ենթադրվում է, որ ակումբին կմիանա ևս մեկ նախկին վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը։

Մյուս նախկին վարչապետներն են ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031