
Կառավարության «Մարշալի պլանը». «Ժողովուրդ»

«Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար» է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Այսպես. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո, կառավարությունը երեք օր շարունակ հաշվարկել ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնում է 42 դրամ:
Հետևաբար այդ ընտանիքների ուսերին ամսական 800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու:
Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երևի ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառեն»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։