
«Պնակալեզ-շոու» համալսարանում. «Հրապարակ»

«Երեկ մանկավարժական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ էր հանձնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ դրսում «պնակալեզ-շոու» էր կազմակերպված»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ուսանողները շրջապատել էին նախագահին ու պարում էին, մյուսներն էլ շարվել էին կողքերը եւ դրոշակները թափահարելով՝ ֆլեշ-մոբ էին անում: Մյուս ֆակուլտետներից ուսանողներ ու դասախոսներ էին բերել:
Բոլորին ասել էին, որ միջոցառում է լինելու, բայց թե ինչ, չէին զգուշացրել: Դասախոսները պատմեցին, որ մանկավարժականում սա ավանդույթ է, որի իմաստն իրենք էլ են վատ ըմբռնում, բայց փաստ է, որ ամեն անգամ դիպլոմների հանձնման արարողությանը իշխանության մի որեւէ ներկայացուցիչ են հրավիրում:
Ընդ որում, իշխանավորների աստիճանը տարեցտարի բարձրանում է: Անցյալ տարի կաթողիկոսն է հանձնել, դրանից առաջ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։