Բաժիններ՝

Իրավունք Իրավապահները չեն բացատրում 78 կգ հերոինի «պակասորդը». «Ազատություն»

Ոստիկանությունը նախ հրապարակում է, թե տարեսկզբին առգրավել է 928 կգ հերոին, հետո՝ հայտարարում, թե 2014թ. առաջին 5 ամիսներին առգրավել է ընդամենը 850 կգ հերոին: Իրավապահները չեն հստակեցնում, թե ուր է 78 կգ հերոինը:

Հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը չթաքցրեց թվերի տարբերությունը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է հինգ ամիսների ընթացքում առգրավվել 850 կգ հերոին, եթե միայն մեկ ամսում առգրավվել է 928 կգ, Սահակյանը հակադարձեց` ասելով, թե դա նախնական կշիռն է եղել։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ եղավ կամ ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց.- «Իսկ ո՞վ է ասում, որ կորել է, էդ ո՞վ է ասում տենց բան։ Ոչ մի բան չի կարող կորել, ոչ մի տեղից»։

Հարցին, թե, դատախազությունը չի պատրաստվո՞ւմ գործ հարուցել, հատկապես, որ ոստիկանության համապատասխան վարչությունը միմյանցից տարբեր թվեր է հրապարակում, որի արդյունքում ստացվում է, որ 78 կգ հերոին է անհետացել, Կոստանյանը պատասխանեց.

– «Ո՞նց որոշեցիք, որ անհետացել է։ Դեռևս դա փաստ չէ։ Ամեն ինչ կքննարկվի, հետո նոր արդյունքների մասին կիմանաք։ Նախաքննությունը շարունակվում է, կպարզենք էդ հերոինը որտեղից ու դեպի ուր էր գնում, ինչ էր անում։ Երբ որ նախաքննության ավարտը կլինի, վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները դուք կիմանաք»:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս հակադարձեց դիտարկմանը, որ 78 կգ հերոինը ոստիկանությունից կորել է։ Ոստիկանապետը նախ զարմացավ, թե ինչու ենք այս հարցն իրեն ուղղում, հետո ասաց, թե ոստիկանությունից նման բաներ չեն կորում։

«Բայց ի՞նչ կապ ունի ոստիկանությունը, էդ հարցն ինչո՞ւ եք ուղղում, մեր վարույթում չի էդ հարցը»,- ասաց նա։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս