ԱԺ-ն մեկնել է հանգստի. «Հրապարակ»
«Բազմաչարչար ԱԺ-ն մեկնել է վաստակած հանգստի»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Բայց հայտնի չէ՝ լրագրողական օթյակը կրկին կզբաղեցնե՞ն դպրոցականները, որոնք «մասսովկա» էին ապահովում Հովիկ Աբրահամյանի համար, որոնց հետ նա նկարվում էր` ֆաս-անֆաս, ապա բաց դաս անում մարդու իրավունքների, կյանքի, անցուդարձի մասին, թե՞ «այդ կարգը» Հրայր Թովմասյանը նույնպես կվերանայի:
Ի դեպ, նույն դպրոցականների պատճառով լրագրողներն իրենց օթյակում տեղ չէին ունենում նստելու, թրև էին գալիս միջանցքներում` ցուցադրելով իրենց անտի-դրես-կոդերը:
Ընդ որում, վերջին շրջանում ինքը` Արգամիչը, նույնպես չուներ «աղջիկ վախտվա էնտուզիազմը», էլ բաց դասեր չէր անցկացնում, չէր նկարվում մատաղ սերնդի ֆոնին, պոպուլիզմով չէր զբաղվում մատղաշ սերնդի հետ:
Մեկ-երկու նման դաս անցկացրել է ԱԺ նոր նախագահ Գալուստ Գրիգորիչը, ու հիմա անհայտ է` կոչումով մանկավարժ Գրիգորիչը կշարունակի՞ արգամիչյան մանկավարժական դպրոցի բարի ավանդույթները, թե՞ կասի` «Բավ սիրեցի, մնաք բարյավ»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։