Դիրքերում հայ զինվորներին օգնելու նպատակով օգնության խումբ է գնացել. «Ժողովուրդ»

«Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմը՝ օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Ադրբեջանցիները փորձել են ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին:

Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հայ զինծառայողներն անցել են շրջանաձև պաշտպանության, և մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակորդի դիվերսիոն խումբը բավականին մարդաշատ է եղել: Մեզ տեղեկություններ հասան նաև, որ դիրքերում հայ զինվորներին օգնելու նպատակով օգնության խումբ է գնացել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս