Էլեկտրաէներգիան թանկացել է շանտաժի արդյունքում. «Հրապարակ»

«Երեկ` հուլիսի 1-ին Հայաստանը ոչ միայն չանդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, այլեւ ռուսական ընկերությունների վատ տնտեսվարման պատճառով գազի գնի բարձրացումից հետո հիմա էլ բարձրացավ էլէներգիայի գինը»,- արձանագրեց կառավարության մեր աղբյուրը` տեղեկացնելով, որ այդ թանկացումը նաեւ շանտաժի արդյունքում եղավ. ընկերությունն սպառնացել էր՝ եթե գինը չբարձրանա, կրճատումներ կանի»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Սակայն պատճառները միայն դրանք չեն. նուրբ` կոռուպցիոն մանիպուլյացիաներ եւս կան: Խոսքը ոչ միայն Վրաստանից Հայաստան ներկրվող էլէներգիային է վերաբերում, այլեւ Հայաստանից արտահանվող: Բանն այն է, որ ատոմակայանի էժան էներգիան, ըստ նույն աղբյուրի, արտահանվել է, դրսից գնվել է թանկ էներգիա՝ տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ավելին, ներդրումներ գրեթե չեն եղել: «Անմխիթար է ոչ միայն ողջ համակարգի, այլեւ նախարարության շենքային վիճակը, եթե մտնեք նախարարի սենյակ, ձեզ կթվա, թե անցյալ դարի 30-ականներն են՝ գրեթե չի վերանորոգված: Երկար տարիներ նախարար աշխատող Արմեն Մովսիսյանին էլ կարող էիր աշխատասենյակում հողաթափերով տեսնել»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս