Ավիատոմսերը թանկացել են. «ՀԺ»

«Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այս մասին մեզ հայտնեցին ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը:

Մեր թղթակցի հետ զրույցում «Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ: Մեկ այլ ընկերությունից էլ մեզ հայտնեցին.

«Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031