Հորեղբայրը դատարանում խոստովանել է եղբորորդու սպանությունը. Պատճառն ընկերուհին էր
Երեւանի 39-ամյա բնակիչ Գրիգոր Պետրոսյանը խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ մահացու հարված է հասցրել եղբորորդուն՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում։ Երևան քաղաքի Օհանովի փողոցի 2-րդ շենքի դիմաց տեղադրված տնակում Գրիգոր Պետրոսյանը վիճաբանել է իր եղբորորդու՝ Վահագն Պետրոսյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է Վահագն Պետրոսյանին, եւ ստացած մարմնական վնասվածքից տղան սեպտեմբերի 4-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել էր:
Նախկինում դատված Գ.Պետրոսյանը 2013 թվականի սեպտեմբերի 03-ին` երեկոյան, իր ընկերուհու՝ Անահիտի հետ գտնվել են Երևան քաղաքի Օհանովի փողոցի 2-րդ շենքի դիմաց տեղադրված տնակում, որտեղ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Ժամը 01:00-ի սահմաններում նշված տնակ է գնացել Գ.Պետրոսյանի եղբոր որդին` Վահագ Պետոսյանը, իր հորաքրոջ որդու` Հրաչ Քոչինյանի հետ։
Վիճաբանությունն սկսվել է հենց Անահիտի պատճառով, ում տեսնելով տնակում` Վ.Պետրոսյանը հայհոյել է։ Արդյունքում` առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է կռվի ու այդ ընթացքում հորեղբայրը, տնակի խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, հարվածել է Վ.Պետրոսյանի ձախ ազդրին վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Մանրամասները այստեղ`