Ֆրանսուա Օլանդը կայցելի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին ու Ֆրանսուա Օլանդը հանդիպել են Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլանդին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանն աջակցելու համար: Ընդգծվել է Ֆրանսիայի այն դերը, որը նա խաղացել է Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ժամանակ:

Մարգվելաշվիլին Օլանդին հրավիրել է Վրաստան, ինչն ընդունվել է: Նշվում է, որ Մարգվելաշվիլին Վիլնյուսում անցկացրել է նաև երկկողմ մի շարք այլ հանդիպումներ: Վիլնյուսը Մարգվելաշվիլիի համար դարձավ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930