Յանուկովիչը Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ստորագրման հանդիսավոր արարողությունն ավարտվել է առանց ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման: Դա նշանակում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Ասոցացման համաձայնագրեր են նախաստորագրվել մի կողմից ԵՄ-ի և մյուս կողմից Վրաստանի ու Մոլդովայի միջև: Բացի այդ, վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր է ստորագրվել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև:
Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին կասեցրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: