
Շիմոն Պերեսն Իրանին առաջարկել է հրաժարվել իր միջուկային ծրագրից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Մեխիկոյում ելույթ է ունեցել մեքսիկացի սենատորների առջև և Իրանին առաջարկել է հրաժարվել իր միջուկային ծրագրից և դադարեցնել հեռահար գործունեության հրթիռների մշակումը.
«Ես (Իրանին) կոչ եմ անում դադարեցնել իր ահաբեկչությունը, իր միջուկային ծրագիրը և հեռահար գործունեության հրթիռները (մշակումը): Երբ Իրանը դադարի սպառնալ մյուսներին, ապա նա ինքը կազատվի նաև այն բեռից, որն այժմ գտնվում է նրա թիկունքին»:
Պերեսը նաև ընդգծել է, որ Իսրայելը բարեկամության ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին, սակայն բռնակալությունը չունի ապագա: