
«Արևելյան գործընկերության» երկրներն այդպես էլ չկարողացան արմատախիլ անել կոռուպցիան. Ջոն Քերի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից գրեթե բոլոր երկրները առաջընթաց են գրանցել զարգացման հարցում:
Այս մասին նշված է Վիլնյուսի գագաթաժողովի կապակցությամբ նրա ուղերձում, որն ընթերցվել է այսօր Լիտվայի մայրաքաղաքում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության կոնֆերանսում:
Քերին ընդգծել է, որ չնայած այդ երկրներում գրանցված առաջընթացին՝ դեռ լուրջ մարտահրավերներ կան՝ կապված կոռուպցիայի, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության հետ:
Քերիի խոսքերով՝ այդ ճանապարհին կարևոր է քաղաքացիական հասարակության մասնակցությունը, որն իրավական պետության զարգացման մեջ հանդիսանում է շարժիչ ուժ.
«Երկրներից յուրաքանչյուրում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, սովորական քաղաքացիները խաղում են առանցքային դեր՝ միջազգային հանրությանն ընդառաջ գնալու համար, և դա շատ կարևոր է»: