Բաժիններ՝

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Էլմար Մամեդյարովը Թեհրանում քննարկել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր՝ ներառյալ ներկայումս երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության երկրների Նախարարների խորհրդի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են նաև էներգետիկ, մշակութային ու կրթական ոլորտներում համագործակցության հարցը: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր:

Գործակալությունն ընդգծում է, որ իրանական կողմը մեծածավալ բեռնատարների համար փակել է ցամաքային ճանապարհը, որոնք վառելիք էին հասցնում Նախիջևան: Դրա պատճառով Նախիջևանում առաջացել են մատակարարման խնդիրներ ու ընդհատումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս