ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է 2014 թվականի սեպտեմբերին. Փանջիկիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրն անպայմանորեն ստորագրվելու է 2014 թվականի սեպտեմբերին.
«Մենք կանգնած ենք պատմական կարևոր իրադարձության առջև: Վիլնյուսի գագաթաժողովում տեղի է ունենալու Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Դրա ստորագրումը ենթադրաբար տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերին:
Մինչ այդ Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կատարի իր պարտավորությունները, իսկ ԵՄ-ը կատարի իր պարտավորությունները, քանի որ այդ տարի պետք է լուծում տալ բազմաթիվ տեխնիկական հարցերի»: