Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը կվնասի բանակցություններին. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մոտ ժամանակներս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը կվնասի Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին:

Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Գարրի Ռիդը երկուշաբթի հայտարարել է, որ Սենատը դեկտեմբերին դիտարկելու է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը՝ չնայած նոյեմբերի 24-ին Ժնևում «Վեցյակի» ու Իրանի միջև պատմական պայմանավորվածության ձեռք բերմանը:

Դրա հետ կապված՝ Պսակին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ամեն տիպի նոր պատժամիջոցների ընդունումը չի լինի օգտակար և կարող է վտանգի տակ դնել մեր ջանքերը:

Պսակին հավելել է, որ եթե Իրանն առաջիկա 6 ամսում խախտի պայմանավորվածությունները կամ էլ այդ ժամկետի ավարտվելուն պես հրաժարվի ամփոփիչ համաձայնագիր ստորագրելուց, ապա ամերիկյան վարչակազմը հնարավոր կհամարի պատժամիջոցների վերականգնումը և անգամ խստացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930