Բաժիններ՝

Յանուկովիչը հայտարարել է, թե որ դեպքում ԵՄ-ի հետ կստորագրվի Ասոցացման համաձայնագիր

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դրան պատրաստ կլինի տնտեսական պլանում.

«Հենց մենք դուրս գանք այնպիսի մակարդակ, որը մեզ համար կլինի հարմարավետ, և երբ նա կհամապատասխանի մեր շահերին, երբ մենք կպայմանավորվենք նորմալ պայմաններում, այդ ժամանակ էլ կխոսենք ստորագրման մասին: Երբ դա տեղի կունենա՝ շուտ թե ուշ, ցույց կտա ժամանակը: Ես ցանկանում եմ, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»:

Յանուկովիչն ընդգծել է, որ երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԵՄ-ի պայմանը նվաստացուցիչ է. «Դա Ասոցացման համաձայնագիր է, 610 միլիոն եվրո է դրվել Ուկրաինային ֆինանսական, տեխնիկական օգնության մեջ:

Երեք տարի անընդմեջ մեզ ցույց են տալիս այդ կոնֆետը և ասում են, որ դուք դա կստանաք այն ժամանակ, երբ համաձայնագիր կստորագրեք Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Ես չեմ ցանկանում կոշտ արտահայտվել, սակայն պետք չէ մեզ այդչափ նվաստացնել: Մենք լուրջ երկիր ենք, եվրոպական երկիր ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս