Բաժիններ՝

Ջոն Քերին մտադիր է մոտ ժամանակներս այցելել Իսրայել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մոտ ժամանակներս այցելել Իսրայել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Վերջինիս խոսքերով՝ իրենք ներկայումս աշխատում են այդ պլանի վերջնական դետալների վրա: Պսակին հավելել է, որ Քերին կցանկանար Իսրայել մեկնել նոյեմբերի 28-ից հետո: Պսակին նաև հաստատել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ է այցելելու Իսրայելի պատվիրակությունը, որը գլխավորելու է Իսրայելի վարչապետի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Յոսսի Կոհենը:

Պսակին ենթադրել է, որ իսրայելական պատվիրակության ամերիկյան այցը տեղի կունենա հաջորդ ամսվա սկզբին: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական պատվիրակությունը մեկնելու է Վաշինգտոն՝ կապված նոյեմբերի 24-ին Ժնևում «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված պատմական համաձայնության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս