
Օպերաշխատողների հետ վիճաբանած բժշկի խափանման միջոցը փոխվել է. նա ազատ է արձակվել

Ճանաչված գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդուն՝ բժիշկ Վահագն Մադոյանին, ում օրերս կալանավորել էին եւ տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ, այսօր որոշել են ազատ արձակել: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով, հաղորդում է ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ բժշկի եւ ոստիկանության օպերաշխատողների միջեւ տեղի էր ունեցել լեզվակռիվ, հետո քաշքշուկ: Բժշկի հարազատների եւ կոլեգաների վստահեցմամբ գինեկոլոգի ձեռքերը սեղմել էին իրար, հետո նրան սեղմել էին մեքենային եւ բերման ենթարկել, որից հետո որոշել են քրեական գործ հարուցել՝ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ (իշխանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալ):
Այսօր ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում քննարկվել է Վ. Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանի միջնորդությունը, այն է՝ բժշկի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, եւ դատարանը որոշել է բավարարել տվյալ միջնորդությունը: Որպես գրավ պահանջվել է մեկ մլն դրամ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: