
Գուգարքում հրդեհից անօթևան մնացած բնակիչները բոլորիս օգնության կարիքն ունեն

Նոյեմբերի 24-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված ու մինչև ուշ գիշեր տևած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան են մնացել թվով 6 ընտանիքներ՝ ընդհանուր առմամբ 25 բնակչով: Այս ընտանիքների անդամների թվում կան մանկահասակ ու դպրոցահասակ 14 երեխաներ, ովքեր մնացել են բացարձակ առանց ոչնչի, հաղորդում է lorinews.am-ը: Ընտանքիները չունեն ոչ գույք, ոչ հագուստ, ոչ կենցաղային պարագաներ, ոչ գրենական պիտույքներ…չունեն ոչինչ: Հրդեհի հետևանքով այս 6 ընտանիքները կորցրել են գրեթե ամեն ինչ, ու նյութական իրերից բացի կորցրել են նաև հավատը՝ լավատեսության ու ապագայի հանդեպ: Նրանք բոլորն այսօր օգնության կարիք ունեն: Բարեգործական նախաձեռնությունը, աջակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, պատրաստվում է օգնել հիշյալ ընտանիքներին՝ գոնե փոքր-ինչ փոխելու համար ստեղծված իրավիճակը: Լոռու մարզպետարանը արդեն իսկ խոստացել է օգնել այս մարդկանց՝ վարձով բնակարաններ տրամադրելով և դրանց համար տրվող 4-5ամսվա վարձավճարը մուծելով: Որևէ կերպ օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: Օգնել կարող ենք ամենքս:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: