
Հրդեհ` Սյունիքի մարզի Շաքե գյուղում

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Մուրադ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է Մուրադ Գ.-ին պատկանող անասնակերի պահեստի 60 քմ մակերեսով ծածկը և փայտյա կոնստրուկցիաները, 600 հակ խոտը և 200 հակ ծղոտը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով Մուրադ Գ.-ին պատճառվել է շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն