
Պաղեստինը մտադիր է Իսրայելի հետ բանակցել մինչև 2014 թվականի ապրիլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինյան կողմը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է անելու, եթե Իսրայելի հետ բանակցությունների ներկայիս փուլը, որը պլանավորված է ավարտել մինչև 2014 թվականի ապրիլը, ավարտվի ձախողմամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուսթաֆան: Վերջինս ընդգծել է, որ տվյալ դեպքում իրենք խորհրդակցելու են իրենց միջազգային ընկերների հետ:
Պաղեստինա-իսրայելական բանակցություններն ամերիկյան միջնորդությամբ վերսկսվել են 3.5 ամիս առաջ և ոչ վաղ անցյալում հայտնվել են ճգնաժամի մեջ, երբ հրաժարական տվեց պաղեստինյան պատվիրակությունը՝ կապված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության և Իսրայելի կողմից նոր բնակատեղիներ կառուցելու գործընթացը չդադարեցնելու հետ: