Բաժիններ՝

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 700 ենթադրյալ ապօրինի ներգաղթյալի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայրաքաղաքի Լյուբլինո շրջանում գտնվող «Մոսկվա» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում ոստիկանական բաժանմունք է բերվել մոտ 700 մարդ: Գործողությունը միտված է եղել ապօրինի ներգաղթյալների ու զենքի հայտնաբերմանը:

Այս մասին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը: Ավելի վաղ նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր առևտրի կենտրոնի տարածքում հայտնաբերել ապօրինի միգրացիայի, զենքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստեր և այլ խախտումներ: Դրա հետ կապված՝ 700 մարդ բերվել է ոստիկանություն, ուր և ստուգում կիրականացվի տվյալ փաստերին նրանց մասնակցության հարցի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930