Բաժիններ՝

Շուտով Google Glass-ի հատուկ դասընթացը` Թումոյում

2014թ․ հունվար ամսին Թումոն կիրագործի իր առաջին Google Glass-ի դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելվածներ (application) այդ ինտերակտիվ սարքի համար։ Google Glass-ը կրելի համակարգիչ է ակնոցի տեսքով, ունի տեսախցիկ և էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնելու նկարներ և օգտատիրոջ միջերեսը։   Google Glass-ն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում ս․թ․ սեպտեմբերին՝ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում Թումոյում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ։

Դասընթացի ընթացքում կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետև փորձարկել և հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։   Այս պիլոտային նախագիծը բաց կլինի սահմանափակ թվով պատանիների համար՝ ներգրավելով և Թումո սաներին, և բուհերի ուսանողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930