Բաժիններ՝

ԵՄ-ն արդեն իսկ տանուլ է տվել Ուկրաինայի համար ճակատամարտը. Յուշչենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի երրորդ (2005-2010) նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծում է, որ ԵՄ-ն արդեն իսկ տանուլ է տվել Ուկրաինայի համար ճակատամարտը. «Մենք կարիք ունենք Եվրոպայի պարզ և հստակ քաղաքական հայտարարությունների:

Այս ճակատամարտը տանուլ է տվել միացյալ Եվրոպան: Ուկրաինան իդեալական չէ, սակայն Ուկրաինային պետք է ընդունել այնպես, ինչպես որ նա կա: ԵՄ-ը կստանա բացառիկ առավելություններ, քանի որ իր հեռավոր արևելյան սահմանին կհայտնվեն եվրոպական արժեքները և սոցիալական կյանքի թափանցիկ կանոններ:

Մենք չունենք ժամանակի պաշար, քանի որ գիտենք, թե ինչպես է աշխատում ռուսական քաղաքականությունը: Ռուսաստանը բոլոր միջոցներով պայքարելու է Ուկրաինայի համար, բնականաբար՝ Եվրոպայի լռության դեպքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930