Բաժիններ՝

Ռուսաստանն Ուկրաինային չի խոստացել 20 միլիարդ դոլար. Նիկոլայ Ազարով

Ուկրաինական ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինային չի խոստացել 20 միլիարդ դոլարի փոխհատուցում` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար, ինչը պլանավորված էր նոյեմբերի վերջին, Վիլնյուսում:

Ավելի վաղ Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի հետ պայմանավորվել է 20 միլիարդ դոլարի փոխհատուցման շուրջ` կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու հետ:

Ազարովն ընդգծել է, որ 20 միլիարդ դոլարի մասին տեղեկատվությունն ամբողջովին անհեթեթություն է: Նա Յացենյուկին կոչ է արել խորհրդարանի ամբիոնից ցուցադրել այն փաստաթուղթը, որում իրենց խոստացել են 20 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930