Օբաման Նեթանյահուին առաջարկել է խորհրդակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը երկկողմ խորհրդակցություններ սկսեն Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածությունների շուրջ:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Վերջինիս հաղորդմամբ` Օբաման ցանկանում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն անհապաղ երկխոսություն սկսեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պահմանավորվածությունների գծով: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Իսրայելին` կապված Իրանի հետ:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «պատմական սխալ» է որակել Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930