Բաժիններ՝

Սիրիայի իսլամականները երկրի հյուսիսում ձևավորել են «Իսլամական ճակատ»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հյուսիսում գործող իսլամական վեց խմբավորում երեկ հայտարարել են միասնական մարտական կառույց ստեղծելու մասին, որը ստացել է «Իսլամական ճակատ» անվանումը:

Դրանում ընդգրկվել են «Ահրար ալ-Շամի», «Իսլամի բանակի», «Սուքուր ալ-Շամի», «Լիվա ալ-Հակի», «Անսար ալ-Շամի» ու «Թաուհիդի բրիգադի» ջոկատները: Նախնական պայմանավորվածության համաձայն, իսլամականները միավորվում են երեք ամսով, ինչից հետո նրանք կորոշեն ինչպես գործել հետագայում:

Դիտորդների կարծիքով, իսլամական խմբավորումների այս միավորման լուրը պետք է մտահոգի թե՛ կառավարական զորքերին, թե՛ սիրիական ապստամբությունում առաջատարի դիրքին հավակնող «Իսլամական պետություն Իրաքում ու Լևանտում» արմատական խմբավորմանը:

Սիրիացի ապստամբներին միավորվել դրդել են Հալեպի շրջանում կառավարական զորքերի ոչ վաղ անցյալի հաջողությունները, ուր վերջին շաբաթներին ընդդիմադիրները կորցրել են միանգամից մի քանի կարևոր օբյեկտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս