
Լեհաստանի նախագահը կարող է Վիլնյուսի գագաթաժողովից առաջ մեկնել Կիև

ZN.UA-ի փոխանցմամբ` Լեհաստանի ղեկավարությունը հույսը չի կորցրել, որ դեռ կարող է Ասոցացման համաձայնագիր ստորագրվել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` ընդգծելով, որ մինչև Վիլնյուսի գագաթաժողովի կայացումը Կիև կարող է մեկնել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին.
«Վերջին օրերին մենք քանիցս զրուցել ենք նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Եթե մենք տեսնենք, որ կա գոնե մի փոքր հնարավորություն, որ կարող ենք անել ինչ-որ բան, ապա բացառված չէ, որ նախագահը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ մեկնի Ուկրաինա: Ես նույնպես կփորձեմ հեռախոսազրույցներ ունենալ մի շարք առաջնորդների հետ»: