
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան օգնել է ստեղծել 70-ից ավելի հավելվածներ

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան օգնել է մի շարք նորաստեղծ ընկերությունների ստեղծմանը և նպաստել մի քանի տասնյակ երիտասարդների ստեղծել իրենց հավելվածները: Ընդանուր առմամբª mLab ECA-ը օգնել է ստեղծել 70-ից ավելի հավելվածներ, որոք ունեն բոլորը միասին ունեն շուրջ 2 մլն ներբեռնում: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ ասաց լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը: Նրա խոսքով` այդ հավելվածները նախատեսված են տարբեր օպերացիոն համակարգերի համար` Android, iOS, Windows Phone և այլն:
Նշյալ հավելվածների բովանդակության գերակշիռ մասը, ըստ Մ.Դավթյանի` հիմնականում խաղեր են և զվարճանքի բնույթ ունեն:
Մ. Դավթյանը նշեց նաև, որ այժմ 10 տարբեր թիմեր լաբորատորիայում աշխատում են հետաքրքիր տարբեր նախագծերի վրա, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը: