Բաժիններ՝

ԵՄ-ը մերժել է եռակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու մասին Ուկրաինայի առաջարկը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մերժել է Ուկրաինայի կառավարության առաջարկը՝ կապված ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու հետ: Այս մասին հայտարարել է ներկայումս ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործանախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Վերջինս ընդգծել է, որ դա ելք չէ ստեղծված իրավիճակից և չունի նախադեպեր: Լինկյավիչյուսը հավելել է, որ երկկողմ բանակցություններ անցկացնելու ԵՄ-ի առաջարկը մնում է ուժի մեջ, և որ իրենք չեն տեսնում այդ գործընթացում երրորդ երկրի դերը: Ռուսաստանն արդեն իսկ համաձայնվել է եռակողմ բանակցությունների անցկացմանը:

Նա հավելել է, որ ԵՄ-ը մշտապես հայտարարել և հայտարարելու է, որ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն պատրաստ կլինի այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինի նաև Ուկրաինան, և որ ԵՄ-ը մշտապես հայտարարել է, որ տվյալ հարցում վերջնական որոշումը պատկանում է ուկրաինացիներին:

Լիտվայի արտգործնախարարի խոսքերով՝ վերջին տարիներին 46 միլիոն բնակչությամբ Ուկրաինան ավելի է մերձեցել ԵՄ-ի հետ, և որ Ուկրաինայի ժողովուրդն արդեն իսկ որոշել է, որ նա ցանկանում է պատկանել եվրոպական ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս