Բաժիններ՝

«Ոչինչ այսքան չի վնասել Հայաստանին, ինչքան սա». Ա.Խուրշուդյանը՝ 20 տարի առաջ դրամի ներդրման մասին

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դե որ ասանկ անկեղծ խոսակցություն գնաց, ասեմ, որպես մի մարդ, որ երեք ամիս հանրային գրադարանից դուրս չի եկել, որ ուսումնասիրի 92-94 թվականների տնտեսական քաղաքականությունը:
Դրամն իրականում ներդրվեց ուշ ու թերի: Այսպիսի ուշացած ռեֆորմը Հայաստանի տնտեսությանը ամենաշատ հարվածած գործոնն է. ոչինչ այսքան չի վնասել Հայաստանին, ինչքան սա: Պատմությունը թերի է, ոչ թե հոկտեմբերին որոշվեց դրամ ստեղծել, այլ 1993 թվականի տարեսկզբի որոշում կա, որով ֆինանսական եռյակի վրա դրված էր ազգային արժույթ ստեղծելու պարտականությունը: Եռյակն իր գործը չարեց, ու որոշումը հետաձգվեց: Ռուսական միասնական ռուբլու գոտու կուտը քարոզողին հարցրեք, թե ինչու:

Հ.Գ. – Էլ չասեմ, որ այս ռեֆորմի շվաքի տակ է կուտակվել այն հիմնական կապիտալը, որը Հայաստանում կերտեց օլիգարխներ: «Էմիսիոն վարկերի ցավը տանեմ» »:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930