
Իսահակ Իսահակյանը, Լևոն Բարխուդարյանը և Տիգրան Սարգսյանը միասին՝ հայկական դրամի ներդրման 20-ամյա հոբելյանին (լուսանկարներ)

Հայկական դրամի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևներ է հանձնել դրամի ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչների։ Այս մասին Տ. Սարգսյնը գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Ուղիղ 20 տարի առաջ այս օրը ներդրվեց մեր ազգային արժույթը՝ հայկական դրամը: Ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական դրամի ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչների հանձնել եմ պարգևներ: Ի դեպ այսօր արված բացառիկ կադրերում կարելի է տեսնել անկախ Հայաստանի ԿԲ ներկա և նախկին բոլոր նախագահներին, ինչպես նաև հայկական դրամը ներդնող եռյակի՝ իմ, Իսահակ Իսահակյանի և Լևոն Բարխուդարյանի համատեղ լուսանկարները»,- գրել է Տիգրան Սարգսյանը: