Բաժիններ՝

Վախթանգ Կապանաձեն նշանակվել է Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակվել Վախթանգ Կապանաձեն, ով տվյալ պաշտոնում փոխարինել է գնդապետ Իրակլի Ձնելաձեին: Դրա հետ մեկտեղ, բրիգադի գեներալ Վախթանգ Կապանաձեին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Նշվում է, որ նոյեմբերի 17-ին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբը վերանվանվել է Գլխավոր շտաբի:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Չիկաիձեն նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար: Նրա նշանակման հրամանը ստորագրել է նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Իսկ Վրաստանի Ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայության պետի պաշտոնում նշանակվել է Լերի Բեռնաբիշվիլին:

Վերջինս տվյալ պաշտոնում փոխարինել է Օտար Պարցխալաձեին, ով նշանակվել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում՝ փոխարինելով Արչիլ Կբիլաշվիլիին: Բեռնաբիշվիլիին նոր պաշտոնում ներկայացրել է Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս