TANAP գազատարն ունակ է ապահովել Եվրոպայի գազային կարիքները. Ռովնագ Աբդուլաև

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարy (TANAP) ունակ է ապահովել Եվրոպայի գազային կարիքները:

Աբդուլաևի խոսքերով՝ Ադրբեջանի գազային պաշարները կազմում են ավելի քան 3 տրիլիոն խորանարդ մետր, ինչը նպաստում է երկրի արտահանման պոտենցիալի զարգացմանը: Նա ընդգծել է, որ նոր գազահանքերի շահագործման շնորհիվ կհաջողվի 2025 թվականին Ադրբեջանում արդյունահանվող տարեկան գազի ցուցանիշը հասցնել 40-45 միլիարդ խորանարդ մետրի.

«Այդպիսի ծավալի գազ արտահանելու համար ծագում է նոր գազատարի անհրաժեշտություն: Առաջին փուլում TANAP գազատարի թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր: Հետագայում դա կհասցվի մինչև 30 միլիարդ խորանարդ մետրի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930