
Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Էրդողանին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Ռուսաստանաի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիական հակամարտության կարգավորման հարցը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը և երկկողմ հեռանկարային նախագծերի իրագործման հարցը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, միջազգային օրակարգի խնդիրները Պուտինի ու Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվելու են նեղ շրջանակով:
Ուշակովն ընդգծել է, որ հանդիպումը մեկնարկելու է նեղ կազմով, ապա Պուտինն ու Էրդողանն անցկացնելու են իրենց գլխավորած Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի չորրորդ նիստը, որին կմասնակցեն նաև երկու երկրների մի շարք նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ:
Ռեջեփ Էրդողանի ռուսական այցը մեկնարկել է երեկ և ավարտվելու է այսօր: