Տիմոշենկոյին ազատ արձակելն անհնար է. Վիկտոր Յանուկովիչ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու ժամկետի մասին հարցին, հայտարարել է, որ Տիմոշենկոյին բաց թողնելն անհնար է, քանի որ դա չի թույլատրում ուկրաինական օրենսդրությունը.
«Ազատ արձակելն անհնար է, քանի որ դա (որոշումը) պետք է համապատասխանի ուկրաինական օրենսդրությանը, իսկ մենք՝ որպես ժողովրդավարական պետություն, պետք է հավատարիմ գտնվենք օրենքի նորմերին:
Ուկրաինան դեռ պետք է մեծ ճանապարհ անցնի եվրաինտեգրման ուղղությամբ: Մենք չենք վախենում դժվարություններից, մենք գնալու ենք այդ ուղով: Սակայն երկիրը դեռ այնքան էլ մոտ չէ կոնկրետ որոշումներ ընդունելուն, որքան որ դաս թվում է եվրոպացի գործընկերներին»: