Օտար Պարցխալաձեն նշանակվել է Վրաստանի գլխավոր դատախազ
                                    Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օտար Պարցխալաձեն նշանակվել է Վրաստանի գլխավոր դատախազ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Իրակլի Գարիբաշվիլին Պարցխալաձեին նշանակել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում:
Մինչ այս Պարցխալաձեն գլխավորում էր Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը: Պարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում փոխարինել է Արչիլ Կբիլաշվիլիին, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է մոտ մեկ տարի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    