
Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում Բելառուսի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում կապերի ընդլայնման համար կան լավ հնարավորություններ:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Բելառուսի նախագահի ադրբեջանական այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք այլ հարցեր: