
ՀՀԿ-ական քաղաքապետը հերքում է

«ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի կողմնակիցներին հեռացնում է աշխատանքից։ Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամյանն այս պաշտոնին հասել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի միջնորդությամբ, սակայն վերջին շրջանում նրա խոսքն էլ չի ընդունում։
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդը» դիմել է Արսեն Աբրահամյանին։ Վերջինս ասել է. «Հակառակը՝ Վարագյանի հորեբոր դուստրն իմ ֆինանսիստն է, կինն աշխատում է մանկապարտեզում, եղբոր որդին նույնպես պետական հիմնարկում է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: