Բաժիններ՝

Մեզ հայտնի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն իրականում հրեա գործարար Յոսսի Կոհե՞նն է

Թուրքական բազմաթիվ կայքերում ու բլոգներում (Extra Versiyon), սոցցանցերում սկսել է շրջանառվել այն տեղեկատվությունը, որ իրականում որպես Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք է ներկայացել մի հրեա գործարար՝ Յոսսի Կոհենը, մինչդեռ իրական Մուսթաֆա Քեմալը սպանվել է 1911 թվականին, Տրիպոլիում (Լիբիա):

Հիշեցնենք, որ 1911-1912 թվականներին Օսմանյան կայսրությունը Լիբիայի տարածքում և Էգեյան ծովում պատերազմել է Իտալիայի դեմ, ինչն ավարտվել է նրա պարտությամբ և Լիբիայի և Դոդեկանեսյան կղզիների կորստով: Չնայած դրան՝ նշված է, որ 1911 թվականին իրական Մուսթաֆա Քեմալը սպանվել է անգլիացիների կողմից:

Որպես նոր բացահայտման հիմք է ծառայել Տրիպոլիում կատարված Աթաթուրքի լուսանկարների և նրա հետագա լուսանկարների համեմատությունը, որոնցում կան զգալի տարբերություններ: Ինչ վերաբերում է անգլիական ծագում ունեցող հրեա գործարար Յոսսի Կոհենին, ապա նա ծնվել է 1871 թվականի փետրվարի 24-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Նշվում է, որ անգլիացիները նրան դարձրել են իրենց գործակալը, ինչպես որ Լոուրենս Արաբացու պարագայում է: Ընդհանուր նպատակը եղել է Օսմանյան, իսլամական մեծ կայսրության կործանումը և դրա փոխարեն հանրապետության ձևավորումը:

Ներկայացվող տեղեկատվութան համաձայն, հենց Յոսսի Կոհենն է վերցնում 1911 թվականին սպանված օսմանյան բանակի փաշա Մուսթաֆա Քեմալի անունը և արդյունքում դառնում է այն մարդը, ով ներկայումս հայտնի է որպես Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք:

Թուրքական լրատվամիջոցներն ընդգծել են, որ եթե հաստատվի այս տեղեկատվությունը, ապա դա իրենց համար կհանդիսանա դարի խաբեություն: 1911 թվականին և ավելի ուշ կատարված լուսանկարների տարբերություններից մեկն առնչվում է հասակին:

Նշվում է, որ իրական Մուսթաֆա Քեմալի հասակը կազմել է 1.74 մետր, մինչդեռ Յոսսի Կոհենինը՝ 1.68 մետր: Կան նաև այլ տարբերություններ. իրական Մուսթաֆա Քեմալն ատամները մաքրելու միջոց (միսվաք) էր օգտագործում, մինչդեռ Յոսսի Կոհենը սիրում էր կոկորդը թրջել ռաքըով (անիսոնի օղի):

Երրորդ տարբերությունը կապված է նրա հետ, որ իրական Մուսթաֆա Քեմալը չէր տարվում զվարճանքներով, չէր պարում, մինչդեռ Յոսսի Կոհենը շարունակ զվարճացել է, պարում էր խմբակային պարեր, վալս, թվիսթ:

Ինչ վերաբերում է չորրորդ տարբերությանը, ապա լուսանկարներում երևում է, որ իրական Մուսթաֆա Քեմալի մի քիչ նեղաչյա է, ինչը չի կարելի ասել Յոսսի Կոհենի պարագայում:

yossi-kohen-kimdir-atatürk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս