
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգոուի հանդիպումը:
Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում, նախարարները քննարկել են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) Ադրբեջանին հանձնելու գործընթացի ավարտի հետ կապված հարցեր: Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2014 թվականի համագործակցության պլանը:
Նշվում է, որ Զաքիր Հասանովը երկկողմ հանդիպումներ է անցկացրել նա Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի ու Բելառուսի պաշտպանության նախարարների հետ: Նրանց հետ նույնպես ստորագրվել է 2014 թվականի համագործակցության պլան: