
Վլադիմիր Պուտինն օրեր անց հանդիպելու է Հռոմի պապի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիա է այցելելու նոյեմբերի 25-26-ին, ուր պլանավորված է նրա հանդիպումը նոյեմբերի 25-26-ին: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինի իտալական այցը տեղի է ունենում Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Էնրիկո Լետտայի հրավերի հիման վրա: Պուտինն Իտալիա է մեկնում աշխատանքային այցով, ինչի շրջանակներում կարճատև այց է կատարելու դեպի Վատիկան, ուր և նախատեսված է նրա զրույցը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Այդ հանդիպումը կլինի նրանց առաջին հանդիպումն այն բանից հետո, ինչ Ֆրանցիսկոսը 2013 թվականի մարտին ընտրվեց Հռոմի պապի պաշտոնում: Ռուսական ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու փոխհարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ սկսված 1991 թվականից: