Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլն իսլամական աշխարհին կոչ է արել դիմակայել իսլամատյացությանը

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) կից տնտեսական ու առևտրային համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ հենց մուսուլմանական աշխարհը պետք է դիմակայի կարծրատիպերին, որոնք հավասարության նշան են դնում իսլամի ու ահաբեկչության միջև:

Գյուլն ընդգծել է, որ իսլամատյացությունը մնում է կարևորագույն խնդիր՝ կապված իրենց կրոնի հետ: Գյուլը հավելել է, որ աղքատությունը, բավականաչափ կրթության բացակայությունը և տնտեսական անհավասարությունն առաջացնում են իսլամատյացություն: Գյուլի կարծիքով՝ իսլամական աշխարհը պետք է առերեսվի այդ խնդրի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930