
Իրանը չի ստորագրի ուրան հարստացնելու իրավունքից իրեն զրկող համաձայնագիր. Արաղչի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը հնարավոր է, եթե այն միայն Իրանին իրավունք է վերապահում հարստացնել ուրան:
Արաղչին ընդգծել է, որ որևէ այլ համաձայնագիր չի կարող կնքվել, եթե դա չապահովի ուրան հարստացնելու Իրանի իրավունքը: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է երեկ: Նախորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 7-9-ին, երբ կողմերը լրջորեն սկսեցին խոսել համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին: