
ԱՄՆ-ը փորձել է սոցցանցերի միջոցով տապալել Իրանի ղեկավարությանը. Ալի Խամենեի

Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը հուսով է եղել Իրանում վարչակարգին տապալել սոցցանցերի միջոցով, ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը:
Խամենեին նկատի է ունեցել 2009 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո երկրում կազմակերպված բողոքի ակցիաները: Այդ ընտրությունների արդյունքներով, նախագահի պաշտոնում վերընտրվել էր Մահմուդ Ահմադինեժադը:
Դրանից հետո Իրանի իշխանությունները 2009 թվականի ամռանը երկրում արգելել էին Facebook-ը և Twitter-ը, քանի որ դրանք իրենց ուրույն դերն են խաղացել բողոքի ակցիաների կազմակերպման գործընթացում: Խամենեին ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը սոցցանցերից մեկի ղեկավարությանը խնդրել է հետաձգել պրոֆիլակտիկ սպասարկումը՝ խուսափելու համար իրանցի ցուցարարների հետ կապի կտրվելուց:
ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վարակազմը կողմ է Իրանի ներքին գործերին չմիջամտելուն: